News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը զենքի խոշորագույն արտադրողներից եւ մատակարարներից է: Այս մասին Երեւանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` հայ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով աղմկահարույց հարցը, որ Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինության խոշոր խմբաքանակ է վաճառել:

Բորդյուժան հիշեցրել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում աշխարհի տասնյակ երկրների, այդ թվում` այն երկրներին, որոնք չեն մտնում ՀԱՊԿ կազմի մեջ: «Դա բիզնես է, դա շուկա է, դա Ռուսաստանի Դաշնության տնտեսությունն է: Հարցն այլ է, երբ ոչ ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրներին զենք վաճառելիս որոշումը կայացնելու ժամանակ առաջնորդվում են հավասարությունը պահպանելու սկզբունքով: Դա սկզբունք է, որն ուշադրության կենտրոնում է եղել ձեր հարեւանին զենք վաճառելու որոշումը կայացնելու ժամանակ»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ գարնանը ռուսական ցամաքային ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջանին` ավելի վաղ կնքված գործարքների հիման վրա: Գործարքների ընդհանուր գումարը գնահատվում է 1 մլրդ դոլար:

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանին 1 մլրդ դոլարի սպառազինություն է մատակարարում 

ՀՀ ՊՆ-ում այս լուրը մեկնաբանելիս հաղորդել էին, որ «վաճառվող արտադրանքի քանակն ու տեսակները չեն խախտում ուժերի հավասարակշռությունը եւ Ադրբեջանի ղեկավարության համար Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեիա իրագործելու միտումներ չեն ստեղծում»:

ՊՆ-ն դիրքորոշում չի հայտնի Մոսկվայի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու վերաբերյալ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ