Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերմանը:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառում մոտ 1 միլիարդ դոլարի ժամանակակից տանկեր եւ զրահատեխնիկա:
Այս առնչությամբ ԱՐծրուն Հովհաննիսյանը գրել է.
«Ադրբեջանի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց եւ հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռեւս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը եւ նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ եւ ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որեւէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»:




























