News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի երկրամասում ռելսերից վագոնների ընկնելու հետեւանքով տուժածների ցուցակում երեք հայ կա: Ըստ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ-ի ԳՎ-ի կայքում տեղադրված տեղեկության`հիվանդանոց տեղափոխված 15 ուղեւորների շարքում են Սեդա Հարությունյանը (1936թ., քաղաք Լաբինսկ), Անուշ Հարությունյանը (1989 թ., քաղաք Բառնաուլ) եւ Նորայր Հարությունյանը (2012 թ., քաղաք Բառնաուլ):

«Հիվանդանոցում շարունակում են մնալ գնացքի 13 ուղեւորներ, այդ թվում նաեւ` հինգ երեխա, հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը հրաժարվել են պառկել հիվանդանոց եւ գնացել են բարեկամների մոտ», - ասել է ԱԻՆ-ի ԳՎ-ի ներկայացուցիչը: Բուժօգնության է դիմել 90 մարդ:

№140 «Նովոսիբիրսկ-Ադլեր» գնացքի վթարի հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ կարելի է ստանալ  «թեժ գծի» հեռախոսահամարով `8 (861) 252-26-34, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հուլիսի 7-ին` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում: 11 վագոններ ընկել էին ռելսերից, հինգը շրջվել էին:

Ռուսաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից. 76 մարդ է վիրավորվել 

Մնացած 603 ուղեւորները չեն տուժել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրանք այժմ Ադլերի ճանապարհին են,  նրանց տեղափոխում է Նովոսիբիրսկ-Ադլեր  հատուկ  կազմակերպված երթուղով գնացքը: Գնացքը պետք է ժամանի այսօր` ժ. 12:00-ին:

Կրասնոդարի երկրամասում ռելսերից ընկած հինգ վագոններից երեքը բարձրացվել են

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ