Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետեւանքով տուժել է 76 մարդ, որոնցից վեցը հոսպիտալացվել են:
Միջադեպը տեղի է ունեցել Կիսլյակովսկայա-Կռիլովսկայա ուղեմասում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախնական տվյալներով, հնարավոր է, որ պատճառը կարող էր լինել շոգի հետեւանքով ռելսերի դեֆորմացումը:





























