News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադլերի շրջանային դատարանը դաշնային դատավոր Սերգեյ Շեպիլովի նախագահությամբ կրկին հրաժարվել է բավարարել փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոյի բողոքը քննիչ Արտեմ Սեմենցի անգործության վերաբերյալ, որը վարում էր հայ շինարար Մարտիրոս Դեմիրճյանին խոշտանգումների ենթարկելու գործը: Ալեքսանդր Բոյչենկոն հայտարարել է, որ կբողոքարկի վճիռը:

Հուլիսի 1-ին դատարանը մերժել էր Մարտիրոս Դեմիրճյանի գործը վարող քննիչի անգործության մասին փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոյի բողոքը քննելը:

Հուլիսի 8-ին Բոյչենկոն կրկին դիմել էր Արտեմ Սեմենցի անգործության վերաբերյալ բողոքով: Դատական նիստը կայացել էր հուլիսի 10-ին:

Դատավորը վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակում ընդամենը 3 րոպե էր մնացել: Դահլիճ վերադառնալով՝ առանց հիմնավորման, նա ընթերցել է վճռից մի հատված եւ հեռացել:

Փաստաբանը «Կավկազսկի ուզելի» թղթակցին պատմել է, որ դատից հետո դատավորի անունով հայտ է գրել քննիչների պատճենված փաստաթղթերն ստանալու եւ գործին ծանոթանալու համար: 

Մարտիրոս Դեմիրճյանը «Կավկազսկի ուզելի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ վախենում է անաշխատունակ հաշմանդամ մնալուց:  «Իմ առողջական վիճակը վատ է: Ես շարունակում եմ բուժվել: Բժշկի նշանակմամբ ամեն օր ներարկումներ եմ ընդունում:  Աշխատելու ուժ չունեմ: Դա ինձ վհատեցնում է, քանի որ պետք է ընտանիքս կերակրեմ: Ես փոքր երեխաներ ունեմ: Վախենում եմ անաշխատունակ հաշմանդամ մնալուց:  Ուղեղի ցնցումից հետո սկսել է գլուխս ցավել: Կրծքավանդակի եւ որովայնի հատվածում հարվածներից հետո ցավում են նաեւ այդ հատվածները», — պատմել է նա:

Դեմիրճյանի կինը` Լյուդմիլան, պատմել է, որ գործատուն այդպես էլ չի վճարել յուրաքանչյուրին հասանելիք 30 000 ռուբլին: «Երեքիս ընդամենը 80 000 ռուբլի է վճարել  իմ պահանջներից հետո», — հայտարարել է բազմազավակ մայրը:

Հիշեցնենք, որ ներկայումս քննությունը ստուգում է անցկացնում Դեմիրճյանին ծեծի ենթարկելու հայցով, գործ հարուցելու վերաբերյալ վճիռ կկայացվի մինչեւ հուլիսի 19-ը:

Սոչիում ոստիկանները խոշտանգել եւ ծեծի են ենթարկել հայ շինարարների

Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ-ի ԳՎ-ում ավելի վաղ Դեմիրճյանի գործում ոստիկանության հակաօրինական գործողություններ չէին հայտնաբերվել: Ընդ որում, Սոչիի ոստիկանությունը ՌՔԿ հայտ էր ուղարկել` խնդրելով  Մարտիրոս Դեմիրճյանին պատասխանատվության ենթարկել զրպարտանքի համար:

Սոչիում կտտանքների ենթարկված հայ շինարարի կինը պատմել է բժիշկների ու ոստիկանների գաղտնի համաձայնության մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ