News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵՄ անդամակցության հեռանկարների մասին մտորումների փոխարեն Հայաստանը պետք է  ավելի լայն մտածի երկրի շահերի մասին: Այս մասին NEWS.am-ին ասաց Երկրաքաղաքագիտական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մաթեուշ Պիսկորսկին` կարծիք հայտնելով, որ Բրյուսելը դրանում շահագրգռված չէ:

«Դիտարկելով Հայաստանի շահերը` անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալը. առաջին հերթին պետք չէ խոսել գործընկերության եւ լուրջ պլանների մասին, միաժամանակ առաջարկելով ասիմետրիկ վիզային ռեժիմ: Երկրորդը ԵՄ «փափուկ ուժը» չի կարող երաշխավորել Հայաստանի  եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,-նշեց քաղաքագետը` ընդգծելով, որ անհրաժեշտ են անվտանգույթան ամուր երաշխիքներ, որոնք ԵՄ-ն չի ապահովի:

Նա նաեւ ավելացրեց, որ հայերին հարկավոր է ոչ թե եվրոպական արժեքների քաղաքականությունը, այլ ենթակառուցվածքային նախագծերի ռեալ աջակցություն: Նրա խոսքով` ԵՄ-ն դա չի կարող ապահովել տնտեսական ճգնաժամի պատճառով: «Այնպես որ Ասոցացման համաձայնագիրը  քայլ է, որն առաջին հերթին խորհրդանշական նշանակություն ունի»,-եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ