News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Նաիրի» բժշկական կենտրոնում հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին մահացել է հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին:

Բժիշկը նշեց, որ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 30-ին, Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Նաիրի» բժշկական կենտրոնում հայտնել էին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Մեր տեղեկություններով, նա այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ