News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ստենֆորդի համալսարանի ամերիկացի գենետիկները վերահաշվել են մարդկության ենթադրյալ նախնիների՝ միտոքոնդրիալ «Եվայի» եւ քրոմոսոմային «Ադամի», տարիքը։ Ըստ այդմ, ենթադրվում է, որ նրանք ապրել են մոտավորապես նույն ժամանակահատվածում՝100-150 հազար տարի առաջ։

Գիտնականները ճշտել են Երկրի բոլոր մարդկանց նախնիների տարիքը՝ ապակոդավորելով եւ համեմատելով 69 տղամարդկանց միտոքոնդրիալ ԴՆԹ-ն եւ Y-քրոմոսոմը։ Գենոմի նշված հատվածները փոխանցվում են մայրական եւ հայրական գծով, ինչը հնարավորություն է տալիս գտնել մարդկության ենթադրյալ «նախնիներին»՝ համեմատելով մեր մոլորակի տարբեր բնակիչների մուտացիաների հավաքակազմը, փոխանցում է Informing.ru-ն։

Ամերիկացի կենսաբանները նշում են, որ մարդու գենոմում մուացիաները կուտակվում են մշտական արագությամբ, ինչը թույլ է տալիս որոշել դրանց առաջացման ժամկետները՝ կողմնորոշվելով երկու փոփոխությունների միջեւ եղած հեռավորությամբ եւ դրանց քանակով։

Նրանց հաշվարկների համաձայն՝ կանանց ընդհանուր նախամայրը ապրել է 100-148 հազար տարի առաջ, ինչը համընկնում է Եվայի համընդհանուր ընդունված տարիքին։ Մինչդեռ Ադամը բնակվել է 120-156 հազար տարի առաջ։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ ստացված տվյալները կօգնեն վերականգնել Երկրի վրա մարդկանց առաջացման եւ տարածման առավել հստակ պատկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ