News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում  է «Today's Zaman»-ում հրապարակված Կովկասի հարցերով փորձագետ Մեհմեդ Ֆաթիհ Օզտարսուի հոդվածը որոշակի կրճատումներով. 

Հայաստանին  հետապնդող տնտեսական դժվարությունները նպաստել են հայկական բողոքի մշակույթի զարգացմանը: Օրեցօր հայերն ավելի տեղեկացված են դառնում եւ իրենց մեջ երկիրը կառավարելու եւ ուղղորդելու իրական հնարավորություն են տեսնում: Հետխորհրդային փուլում առաջին անգամ հայերն իրական կերպով հասկանում են  առաջնորդների եւ օլիգարխիայի հետ հաշիվները պարզելու կարեւորությունը:

Վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական խնդիր պարունակող մի շարք թեմաներ հայտնվեցին մի քանի շատ հետաքրքիր բողոքի ակցիաների կենտրոնում: Մայիսին բողոքի ակցիաներ սկսվեցին  Ռուսաստանից մատակարարվող բնական գազի սակագնի թանկացման մասին հայտարարվելուց հետո:

Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո  լարվածությունն աճեց ողջ երկրում: Ընդդիմության շատ ճակատներ` Հայոց համազգային շարժումը եւ «Ժառանգություն» կուսակացությունը,  դուրս եկան փողոց` ընդգծելու համար, որ հայերի կարիքները կարեւոր են Ռուսաստանի շահերից: Եւ երբ մարդիկ ի նշան բողոքի դուրս եկան փողոց` իշխանությունները  այդ անսպասելի բողոքից զարմացած, ետքայլ կատարեցին: Մթնոլորտը մեղմացավ, երբ իշխանությունները խոստացան, որ էլեկտաէներգիայի սակագնի բարձրացումը տեղի կունենա աստիճանաբար եւ փոքր չափերով, եւ բնակչությունը հնարավորություն կունենա պետության կողմից օգնություն ստանալ:

Ընդդեմ «150 դրամի» բողոքի ակցիաներն էլ հանգեցրեցին ավելի հետաքրիր իրավիճակի: Դրանց ժամանակ պարզվեց, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ավտոբուսային գիծ ունի եւ խորհրդարանում որոշ անձինք եւս գծերի սեփականատեր են:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի, շատ քաղաքապետերի եւ նախարարների հրաժարականը պահանջող հայերը կարող են տարբեր միջոցների դիմել, եթե նրանց առաջնորդները հետագայում եւս ի զորու չլինեն  եւ չլուծեն նրանց տնտեսական խնդիրները: Եթե էներգետիկ ճգնաժամը պահպանվի մինչեւ ձմեռ, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանում նոր տեսակի մի շարք բողոքի ակցիաներ կառաջանան: Հետաքրքիր է նաեւ տեսնել, թե բողոքներին ինչպես կարձագանքեն Հայաստանի նախագահ Սերժ Սարագյանն ու երկրի մյուս առաջին դեմքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ