News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Առողջապահության եւ հանրային ծառայությունների դեպարտամենտի սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը ընդլայնել է այն հայկական ընկերությունների ցանկը, որոնց արտադրանքն արգելվելու է վաճառել ԱՄՆ-ում:

Ի լրումն պանիր արտադրող 2 ընկերությունների, արգելանքի տակ են ընկել նաեւ հյութեր ու հրուշակեղեն արտադրող ընկերությունները:

Այսպես՝ 2013 թ. հոլիսից արգելվել է Սյունիքի մարզում (Շամբ գյուղ) գործող «Արսեն եւ Ներսես» ընկերության ոչ ալկոհոլային խմիչքների ներկրումը:

Մինչ այդ՝ 2009 թ. սեպտեմբերից արգելք է դրված Երեւանի գարեջրի գործարանի խմիչքներից մեկի նկատմամբ (tarragon soft drink): Նույն ժամանակ էլ արգելվել է «Գրանդ Քենդիի» մարմելադների ներկրումը:

Եւ վերջապես 2011 թ. հոկտեմբերից արգելք է գործում «Սամ Հեր» ընկերության «Սիփան» լիմոնադների նկատմամբ:

Արգելքը հիմնավորվում է այդ արտադրատեսակներում հարուցիչների առկայությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ