News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի ՋԷԿ-ն արդեն այս տարի կարող է քարածխի այրումով էլեկտրաէներգիա ստանալ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նշենք, որ քարածխով աշխատելու նախնական աշխատանքները սկսել են 2012 թ.: ՋԷԿ-ում պետք է օգտագործեն Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի հանքավայրի ածուխը (հաստատված պաշարները կազմում են 4 մլն տոննա): Քարածխով շահագործվելու են «Երեւան ՋԷԿ»-ի 2 բլոկները (յուրաքանչյուրը՝ 50 Մվ հզորությամբ), օրական օգտագործվելու է 2 հազ. տոննա ածուխ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ