News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պետք է Իրանին ընդառաջ գնա` ի պատասխան վերջինիս անկեղծության, եւ չեղյալ հայտարարի Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ամերիկյան հեռուստաալիքների հետ հարցազրույցում:

Ըստ նրա` Իրանի միջուկային ծրագիրը կարգավորելու համար ավելի քիչ ժամանակ հարկավոր կլինի, քան ասել է երկրի նոր նախագահ Հասան Ռոհանին, որը նախկինում ենթադրել էր, որ դրա համար կպահանջվի 3 ամսից մինչեւ կես տարի:

«Հավանականություն կա, որ այդ պայմանավորվածությունն ավելի շուտ ձեռք կբերվի, եւ ամեն ինչ կախված է Իրանի մոտեցումից: Եթե դա խաղաղ ծրագիր է, եւ մենք բոլորս դրանում համոզվենք,  Իրանի հետ հարաբերությունները կարող են արմատապես  դեպի լավը փոխվել կարճ ժամանակահատվածում», - հայտնել է Քերրին` CBS-ի «60 րոպե» հաղորդման եթերում:

Ըստ Քերրիի` նման փոփոխությունների հիմք կարող են դառնալ Իրանի բոլոր օբյեկտների նկատմամբ բաց մուտքի իրավունքը, ստուգում անցկացնելու վերաբերյալ կամավոր փաստաթուղթ ստորագրելը եւ ուրանը հարստացնելուց Թեհրանի կամավոր հրաժարվելը, հայտնում է  «Ռոսբալտը»:

Անցյալ շաբաթ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր կարճ ժամանակում միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Իրանի նախագահը 3-6 ամիս ժամկետ էր նշել: Նյու Յորքում տեղի էր ունեցել նաեւ «վեցյակի» հանդիպումն Իրանի հետ, եւ բանակցությունների արդյունքում նշանակվել էր հաջորդ հանդիպման ամսաթիվը` հոկտեմբերի 15-16-ին, Ժնեւում: 

Իրանի արտգործնախարի եւ «վեցյակի» հանդիպումը. Իրանը պատժամիջոցների վերացում է ակնկալում 

 Բացի դրանից, ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք Օբաման եւ Հասան Ռուհանին  քննարկել էին Թեհրանի միջուկային ծրագիրը: Դրանք առաջին բանակցություններն էին ամերիկացի եւ իրանցի առաջնորդների միջեւ` 1979թ. ի վեր: 

ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահները 34 տարվա մեջ առաջին անգամ զրուցել են

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ