News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի օրվա առթիվ` մաղթելով մաղթում խաղաղություն, առողջություն ու մեծագույն հաջողություններ:

«Սիրելի ուսուցիչներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, իսկապես համաժողովրդական մի տոն, որն ավանդաբար նշվում է մեր երկրում` որպես խորին հարգանքի դրսեւորում մանկավարժի մասնագիտության նկատմամբ:

Բոլորս առանձնահատուկ ջերմությամբ ու ակնածանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերն ու խրատները, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում: Դա մի դժվարին ու միաժամանակ հետաքրքիր աշխատանք է, պատասխանատու ու չափազանց կարեւոր մեր երկրի ու ժողովրդի համար: Հենց դպրոցական տարիքում է ձեւավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի ուղին, եւ այդ գործում անգնահատելի է ուսուցչի դերակատարությունը: Դուք ձեր իմաստնությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին` նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները, ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզ ու շնորհակալ, թանկագին ուսուցիչներ:

Վստահ եղեք, ձեր խնդիրները միշտ գտնվում են ԼՂՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ կրթությունն ու գիտությունը հանդիսանում է մեր պետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկն է:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին»,-ասված է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած ուղերձում:

Ուսուցչի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է նաեւ հրամանագիր, համաձայն որի՝ մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել.

ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սաշա Ավանեսյանին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժորա Մարգարյանին եւ Ստեփանակերտի N 7 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ