News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ կան։ Այդ արգելված թեմաներից է  Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական եւ ռուսական զորքերի միջեւ առաջին բախումը Սարիղամիշում, որը ստացել է Սարիղամիշի ճակատամարտ կամ օպերացիա անունը։

Թեեւ այս թեմայով թուրքական պաշտոնական շրջանակները խուսափել են իրական թվեր եւ փաստեր ներկայացնել ճակատամարտում թուրքական կողմի կրած կորուստների մասին, այնուամենայնիվ որոշ թուրք պատմաբաններ համարձակություն են ունենում որոշ տեղեկություններ ներկայացնել։

1914-ի դեկտեմբերի 20-ին թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ  հարձակում են սկսել ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։ Բուն մարտական գործողությունները դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 17-ն են տեւել։ Ճակատամարտն ավարտվել է թուրքական կողմի լիակատար ջախջախմամբ։

Սարիղամիշի ճակատամարտում թուրքական կողմի կորուստների թվի մասին հակասական փաստերի հետ կապված, մեջբերենք մի քանի տվյալներ։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի 1933 թվականի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Սարիղամիշի ճակատամարտում անհետ կորել է կամ սպանվել է ընդհանուր 109 հազար 274 զինվորական։  Սակայն ավելի ուշ, 2007 թվականի դեկտեմբերի 18-ին, Թուրքիայի ԶՈՒ-ի նոր տեղեկությամբ, Սարիղամիշի ճակատամարտում 60 հազար զինվոր է սպանվել կամ տարբեր պատճառներով մահացել։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր աղբյուրների համաձայն Կովկասյան ճակատ նետված 3-րդ բանակն ուներ 190 հազարից մինչեւ 300 հազար զինվոր եւ դրանց ճնշող մեծամասնությունը ջախջախվել են, ապա իրական  է դառնում տարբեր ուսումնասիրողների կողմից 90 հազար սպանվածի մասին տվյալները։

Էնվեր փաշան Օսմանյան պետության հարավային  տաք նահանգներից մեծ թվով զինվորականներ էր բերել Սարիղամիշի ճակատամարտին, սակայն նրանց մեծ մասը առանց մարտին մասնակցելու Սարիղամիշի սառնամանիքների զոհն են դարձել։

Ճակամատարտից հետո ռուս զինվորականներից մեկը նկարահանում է իրականացրել, որը ռուսական արխիվից տարիներ անց հանվել եւ այժմ հասանելի է դարձել համացանցում։ 

Արթուր Հակոբյան

Արգելված թեմաների շարքի նախորդ հրապարակումները կարող եք կարդալ.

Արգելված թեմա. Դերսիմի հայերի միության նախագահի սկանդալային հայտարարությունները

Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը

Արգելված թեմա. Աթաթուրքը նույնասեռակա՞ն է եղել

Արգելված թեմա. Արք.Աթեշյանի սկանդալային հայտարարությունը Թուրքիայում ծպտյալ հայերի մասին

Արգելված թեմա. Թուրքիայում հայկական եկեղեցիներում ցուցադրված պոռնոֆիլմերի եւ առաջին գիշերվա մասին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ