News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ կան։ Այդ արգելված թեմաներից են նաեւ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին պետական մտածելակերպից դուրս իրողությունները։

Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին փաստեր, որոնց մասին նոր են սկսել խոսել եւ գրել։ Այդ թեմայի մասին գրող կայքերը հիմնականում Թուրքիայից դուրս են գրանցված եւ նրանց հասանելիությունը Թուրքիայում արգելափակված է։

Աթաթուրքի վերաբերյալ արգելված թեմաներից է նրա նույնասեռական լինելու պնդումները։ Հուսեյն Դեմիրելի «Անարխիզմ եւ Քեմալիզմ» գրքի 129-րդ էջում հետեւյալ տողերն ենք կարդում. «Մի օգոստոսյան երեկո ընթրիքից առաջ Չանքայայի (նախագահական պալատ) դռան մոտ Մուսթաֆա Քեմալը երիտասարդ զինվորների հետ էր խոսում, երբ Լատիֆեն (Աթաթուրքի կինը-խմբ) պատշգամբ ելավ եւ բղավեց. «Քեմալ, այստեղ արի։ Թաղի տղաների հետ բամբասանքներդ վերջացավ, հիմա էլ զինվորների՞ հետ ես ներս ու դուրս անում։ Այստեղ արի, ասում եմ»։ Աթաթուրքը լռեց։ Լատիֆեն լռեց։ Աթաթուրքը զայրույթից կաս-կարմիր էր կտրել»։

Աթաթուրքի նույնասեռական լինելու հետ կապված տողեր կան նաեւ թուրք հայտնի քաղաքական գործիչ, պատմաբան Թաբիբ Ռիզա Նուրիի «Կյանքը եւ հուշերս» գրքի 4-րդ հատորի 1357-րդ էջում. «Ինչքան հայտնի է, ամուսնալուծությունից 2 կամ 3 օր առաջ, Լատիֆեն եղբոր՝ Իսմաիլի եւ Սուրեյա փաշայի աղջկա՝ Մելահաթի հետ գնացին Անկարա՝ հյուրընկալվելով Չանքայայում։ Այդ ժամանակ Մուսթաֆա Քեմալի մոտ որպես քարտուղար էր աշխատում Հալիթ Զիյայի որդին՝ Վեդադը։ Նա գեղեցկադեմ երիտասարդ էր։ Մի երեկո, երբ մութն ընկել էր, Իսմաիլն ու Մելահաթը դուրս եկան պատշգամբ։ Տեսան, որ ծառերի արանքում Վեդադը Մուսթաֆա Քեմալին «շինում» էր։

Կանչեցին Լատիֆեին, նա էլ տեսավ։ Մի ցնցում եղավ։ Լատիֆեն Մուսթաֆա Քեմալին ասաց. «Ամեն ինչ տեսա։ Ամեն ինչ համբերությամբ տարել եմ, սակայն սա էլ չեմ կարող հանդուրժել»։ Քեմալը լռեց, գնաց Իսմեթ փաշայի տուն եւ ասաց. «Ես այդ կնոջից արդեն բաժանվում եմ։ հաջորդ օրը ամուսնալուծության որոշումը հաստատվում է։

Նշենք, որ Վեդադը համարվել է երիտասարդ ու հաջողակ դիվանագետ, սակայն 33 տարեկանում ինքնասպան է եղել, երբ դիվանագիտական ծառայության է եղել Ալբանիայում։ Ստամբուլում նրա թաղմանը պետական որեւէ պաշտոնյա չի մասնակցել։ «Այս դիվանագետի կենսագրությանը նվիրված վեպ է գրել նրա հայրը, սակայն մի շարք թեմաներ շրջանցել է, քանի որ Վեդադը նույնասեռական էր...»,-գրել է թուրքական Aktifhaber.com կայքը։

Topix.com կայքում նշվում է, որ  Աթաթուրքի եւ Լատիֆեի ամուսնալուծությունից հետո Աթաթուրքը խիստ հսկողություն է սահմանում անձնական կյանքի մանրամասները ներկայացնող փաստերի վրա։ Բացի այդ, Լատիֆեն ամբողջ կյանքում հրաժարվել է որեւէ բառ ասել իր նախկին կյանքից, սակայն թաքուն կյանքի օրագիր է գրել, որը նրա մահից (1975 թ.) հետո ուղարկվել է արխիվ եւ դատարանի որոշմամբ դրա վրա 40 տարվա արգելք է դրվել։

Արթուր Հակոբյան
Տպել
Ամենաշատ