News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ծպտյալ հայերի թեման շարունակում է անհանգստացնել ոչ միայն ազգայնամոլական շրջանակներին, այլ նաեւ քուրդ լրագրողներից ոմանց։ Վանի տեղական կայքերից մեկի լրագրող Օղուզհան Օնեմն անդրադարձել է նրան, թե քրդերն ալեւի չեն լինում, որի շրջանակում մեջբերել է հակահայկական բովանդակությամբ հայտնի Habervaktim կայքում հրապարակված տեղեկությանը ծպտյալ հայերի մասին։

Քուրդ լրագրողը, նշելով, թե ինքը բազմիցս շեշտել է, թե քուրդ-ալեւի չի լինում, որ քրդերը ամենասկզբից ի վեր եղել են սուննի, ընթերցողին է ներկայացրել ավելի վաղ Habervaktim-ում ծպտյալ հայերի հետ կապված հրապարակումից հատված։

«BDP-ի ծպտյալները (քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն) Թուրքիայի ամենամեծ խնդիրներից են։ Ծպտյալները... Իրենց ալեւի ներկայացնող, իրենց քուրդ ներկայացնող ծպտյալ հայեր, իրենց թուրք ներկայացնող հրեաներ...։ Ցույց տալով թե մուսուլման են, գաղտնի ծառայություն են մատուցում իրենց կրոններին, գաղտնի էթնիկ խմբերին։

Այժմ BDP-ի ներսում, PKK-ի ներսում մեծ թվով ծպտյալ հայեր կան։ Այդպես են ասում։ Նույնիսկ կան պնդողներ, թե PKK-ն լրիվ հայկական կառույց է։ Այս համատեքստում կապնվեցինք Միհրան Փրկիչի հետ, ով փոխել է իր կրոնը եւ ստեղծել Դերսիմի հայերի միությունը։  Միհրան Փրկիչը, ով հայկական արմատներով մուսուլմաններին կոչ է անում վերադառնալ արմատներին, շատ հետաքրքիր հայտարարություններ արեց զրույցի ժամանակ։

Միհրան Փրկիչը տարիներ առաջ հայտնի էր որպես մուսուլման Սելահաթին Գյուլթեքին։ Նա, քրիստոնյա դառնալով, մյուսներին է կոչ անում վերադառնալ, ասելով, որ արդեն հարմար ժամանակ է դրա համար եւ կարիք չկա թաքնվել։ Նրա որոշ բարեկամներ բարկացել էին՝ նրան ասելով, թե ինչու է իրենց գաղտնազերծում։

Միհրան Փրկիչը չպատասխանեց մեր հարցին, թե Թուրքիայում քանի մուսուլմանացած հայ կա։ Նա ասաց, որ դա չի կարող ասել՝ շեշտելով, թե ուզում է, որ մարդիկ արդեն չքաշվեն իրենց հայ լինելը հայտարարելուց։ Նա ասում է, թե Դերսիմի բնակչության 75 տոկոսի արմատները հայկական են, որ նրանց մի մասը ալեւիականություն է ընդունել, մի մասը՝ քրդացել։

Միհրանը նշում է, որ ինքը 15 տարի BDP-ի համար աշխատել է, շեշտում, որ նրա ղեկավար կազմում իրենց մուսուլման ներկայացնող մեծ թվով հայեր կան։ Նա օրինակ է բերում, որ BDP-ի հաղթած գրեթե բոլոր հատվածներում 1923-ից առաջ հայեր են ապրել։  Միհրանն ասում է նաեւ, որ PKK-ին չի համարում ահաբեկչական կառույց, այն ներկայացնելով որպես ժողովրդական շարժում»,-մեջբերում է Habervaktim-ի հրապարակումը Օղուզհան Օնեմը։

Արթուր Հակոբյան
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ