News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի, որպեսզի 2015 թվականը չդիմավորենք հայ-թուրքական արձանագրություններով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի քայլերին:

Կիրո Մանոյանի խոսքով՝ մինչեւ 2015 թվականը հայ-թուրքական արձանագրությունները պետք է իրավական եւ բոլոր մնացած առումներով դադարեցնեն իրենց գոյությունը: «Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը: Որպես ժողովուրդ, մենք պետք է մինչեւ 2015 թվականը կարողանանք հայկական միասնական դիրքորոշում ձեւավորել մեր իրավունքների եւ պահանջների իրականացման տեսանկյունից»,-ընդգծել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ