News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The Time ամսագրի վարկածով՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Տարվա մարդն» է: Ամսագրի խմբագրության կարծիքով՝ հենց պապն է առավելագույն ազդեցություն ունեցել ընթացիկ տարվա համաշխարհային իրադարփությունների վրա:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, երրորդում՝ սեռական փոքրամասնությունների համար պայքար մղող ամերիկացի ակտիվիստուհի դիթ Վինդզորը:

The Guardian-ի վարկածով տարվա մարդ է ճանաչվել Էդվարդ Սնոուդենը 

Հարկ է նշել, որ ավելի վաղ անցկացրած օնլայն հարցման արդյունքում «Տարվա մարդ» էր ճանաչվել Եգիպտոսի առաջին փոխվարչապետ, գեներալ Աբդել Ֆատտահ աս-Սիսին: Երկրորդ հորիզոնականում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը, երրորդում՝ երգչուհի Մայլի Սայրուսը: Չնայած ընթերցողների կարծիքի՝ խմբագրությունն ասել է իր վերջին խոսքը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ