Թունավորման նախանշաններով «Մուրացան» բ/կ տեղափոխված երեխայի վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Մուրացան» հոսպիտալից:

Հիվանդանոցից հայտնեցին, որ երեխան ոչ թե մեկ տարեկան է, այլ երեք, նա գտնվում է թունաբանական կլինիկայում: Բժիշկների փոխանցմամբ՝ մանկիկը խմել էր տատիկի ճնշման դեղերը եւ ճնշումը կտրուկ նվազել էր: Այժմ նա երակային ներարկում է ստանում, ճնշումը կանոնակարգվելուց հետո դուրս կգրեն: Իսկ թե ծնողները ինչպես չեն նկատել, որ երեխան խմում է տատիկի դեղերը, բժիշկները հայտնեցին, որ 3-ամյա աղջիկը գտնվել է տատիկի խնամքի ներքո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 11.33-ին տեղեկատվություն է ստացել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Նուբարաշեն 1-ին փողոցի բնակիչ` 2012 թ. ծնված  Ա. Հ.: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: