News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղը շրջափակված է ոստիկաններով, որոնք բնակիչներին թույլ չեն տալիս գյուղից դուրս գալ դեկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած դեպքից հետո, որի հետևանքով սպանվել են 39-ամյա Կամսար Հակոբյանն ու 22-ամյա Հարություն Հայրապետյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ակունքի բնակիչները։

«Առավոտից փակել են գյուղ մտնող ճանապարհն ու արգելում են, որ գյուղից դուրս գանք կամ էլ գյուղ մտնենք. ոստիկաններն ասում են, որ հետաքննություն են անում»,- ասաց գյուղացիներից մեկը։

Կատարվածի մասին գյուղում քիչ բան գիտեն. «Ասում են, որ երեկ գիշեր մեր էս երկու գյուղացիներն ու սպանողը միասին քեֆի են եղել մեր գյուղի ռեստորանում, հարբել են, կռիվ հրահրել, որից հետո էլ մերոնց սպանել են»։

Ըստ գյուղում տարածված տեղեկության` սպանողը Վարդենիս քաղաքից է, սպանվածները՝ Ակունքից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 13-ի գիշերը 3.00-ի սահմաններում գլխուղեղի տրավմայով Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Հարություն Հայրապետյանը, որն ավելի ուշ մահացել է: Ավելի ուշ ոստիկանները գտել են Ակունք գյուղի բնակիչ 39-ամյա Կամսար Խաչիկի Հակոբյանի դին՝ բերանքսիվայր վիճակում: Նրա կողքին հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Նշանակվել է դատաբժշկական քննություն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ