News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան հետաքրքված է Հայաստանի հետ հարաբերութւունները կարգավորելով, սակայն չի ցանկանում դա անել Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ, Խաղաղության ու ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի տնօրեն Գիա Նոդիան:

«Չեմ կարծում, որ Թուրքիան պատրաստվում է ինչ-որ հատուկ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ամյակի կապակցությամբ: Դա կապված չէ, այսպես կոչված, ինչ-որ կլոր ամսաթվերի հետ, դա բխում է օբյեկտիվ խնդիրներից, եւ ես չեմ սպասում, որ գալիք տարում այդ հարցում ինչ-որ սկզբունքային բան փոխվի»,-կարծիք է հայտնել Նոդիան: Նրա խոսքով` որպեսզի ինչ-որ առաջընթացներ լինեն, պետք է լուծել մի շարք խնդիրներ, գտնել այպիսի ձեւ, որը ընդունելի կլինի նաեւ Ադրբեջանի համար: «Ես, համենայն դեպս, չգիտեմ մի այնպիսի բան, հանուն որի Թուրքիան արմատական փոփոխությունների գնար հայ-թուրքական հաշտեցման գործընթացում»,-ընդգծել է վրացի քաղաքագետը:

Նշենք, որ նախորդ տարվա երկրորդ կեսին Անկարայում կրկին խոսակցություններ կային Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացին նոր խթան հաղորդելու մասին, սակայն Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսել Հայաստանիւ համար անընդունելի նախապապայմանների լեզվով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ