News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2013 թվականը նշանավորվեց ֆրանս-հայկական բարեկամության եւ բոլոր ասպարեզներում մեր համագործակցության խորացմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ գնահատելով 2013-ին երկկողմ հարաբերություններում ձեռքբերումները:

Նրա խոսքով՝ բավական է միայն հիշատակել անցնող տարվա հոկտեմբերի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցը, մի քանի օր անց, Վալանսում երկու երկրների ավելի քան 50 ՏԻՄ ներկայացուցիչների համախմբած ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովը, Մարսելի սենատոր-քաղաքապետի եւ նրա գլխավորած պատվիրակության եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի առիթով Ֆրանսիայի Ազգային ժողովի բարեկամության պատգամավորական խմբի այցերը:

«Տնտեսական առումով, մենք կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման Crédit agricole եւ Société général e ֆրանսիական բանկերի ընդհանուր մասնաճյուղ AMUNDI-ի Հայաստան գալու նախաշեմին ենք: Ինչ վերաբերում է Carrefour-ին, ապա տարվում են աշխատանքներ արդեն 2014-ին գործունեություն ծավալելու ուղղությամբ»,-նշել է դեսպանը:

Նա նաեւ նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության  եւ Ազգային հիփոթեքային ընկերության (Երեւան) միջեւ դեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված 10 միլիոն եվրոյի վարկային պայմանագիրն էլ ավելի կխթանի երկու երկրների տնտեսական համագործակցությունը:

«Վերջապես, Ֆրանսիայի նախագահ Օլանդի՝ 2014-ին նախատեսված Հայաստան պետական այցի մասին օրերս արած հայտարարությունը պսակեց անցնող 2013 թվականը եւ նոր հեռանկարներ բացեց երկխոսության համար»,-ընդգծել է Ռենոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ