News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար ավելի շահավետ է Մաքսային միությանն անդամակցելը: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: «Անդամակցությունը որոշակի դրական արդյունքների կհանգեցնի»,-հավելել է նա:

Նրա խոսքով` նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այն տնտեսական տարածքում, ուր պատրաստվում է մուտք գործել Հայաստանը, միշտ էլ առաջիններից է եղել, իսկ առաջընթացը միշտ էլ ողջունվել է այդ տարածքի գործընկերների կողմից:

«Վստահ եմ, որ այդպես էլ կլինի, եթե մեզ մոտ պահպանվի կառավարման բարձր մակարդակը, իսկ եթե լինի այնպես, ինչպես հիմա, ապա ոչ մի առաջընթաց էլ պետք չէ ակնկալել»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ՄՄ-ին անդամակցելու մտադրության մասին սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ