News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե 2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:

1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց:

Կանչերի գերակշիռ մասը՝ 2221, եղել է գիշերային ժամերին:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5390 կանչ:

Ընդհանուր առմամբ՝ 2013-ին 20-25 հազարով ավելի կանչեր են ստացվել, ինչը, ըստ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի, պայմանավորված է ինչպես ոլորտում կատարված բարեփոխումներով,  այնպես էլ ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության աճով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ