News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-իրանական փոխշահավետ հարաբերությունները 2013 թվականի ընթացքում շարունակել են զարգանալ. տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք այցելություններ: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:

Հաշվետվությունում նեւ նշվում է, որ օգոստոսի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրանում մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը եւ հանդիպում  ունեցել Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով Երեւան է ժամանել ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Երեւանում Իրանի ԱԳ նախարարին ընդունել է ՀՀ Նախագահը, կայացել է հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երկու երկրների արտգործնախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել միջազգային համաժողովների շրջանակներում։  

Տարվա ընթացքում տեղի են ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի փոխայցելությունները։

Նոյեմբերի 2-4-ը ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խումբն այցելել է Թեհրան:

Տարվա ընթացքում տեղի են ունեցել նաեւ քաղաքական, իրավական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցությանը նվիրված մի շարք միջգերատեսչական փոխայցելություններ եւ հանդիպումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ