News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հանդիպում են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Նախարարներն ու համանախագահները քննարկել են խաղաղ բանակցություններն առաջ մղելու հարցը՝ հիմնվելով Վիեննայի 2013թ. նոյեմբերի 19-ի գագաթաժողովի վրա, որից հետո կայացել էր նախարարների հանդիպումը Կիեւում դեկտեմբերի 5-ին: Նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բանակցությունների միջոցով:

Դեսպան Կասպշիկը համանախագահներին տեղեկացրել է սահմանին եւ շփման գծում վերջին իրադարձությունների մասին: Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում բռնությունների շարունակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին միջադեպերը խափանում են բանակցությունները եւ նվազեցնում խաղաղ կարգավորման հեռանկարները: Նրանք կողմերին կոչ են արել լիովին եւ անխոս պահպանել հրադադարի ռեժիմի պայմանները:

Համանախագահները ծրագրում են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան՝ նախագահների հետ բանակցությունները շարունակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ