News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բանկը 9,4 մլն դոլարով տուգանվել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունների սահմանած պատժամիջոցների պայմանները խախտելու համար, հայտնում է ԱՄՆ-ի ֆիննախի արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC)։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խախտումները տեղի էին ունեցել 2008թ. հունվարի 9-ից մինչեւ  2009թ. հուլիսի 13-ն ընկած հատվածում, երբ Մոսկվայի բանկը «Բանկ Մելի Իրան»-ի հանձնարարությամբ  պատժամիջոցների ռեժիմի տակ գտնվող մի շարք ֆինանսական գործարքներ էր կնքել, որոնք ներկայումս արդեն հանվել են Իրանից:

Խախտումն այն էր եղել, որ  բանկը 41,3  միլիոն դոլար գործարք կնքելիս «Մելի», «Իրան» հատուկ նշումները կամ էլ  SWIFT համակարգում Իրանի բանկի դուստր ձեռնարկության նույնականացնող կոդը չէր գրել:

OFAC-ի հետ բանակցությունների ընթացքում  «Մոսկվայի բանկին առաջադրած հարցերը լուծվել են, եւ կարգավորման համաձայնագիր է կնքվել, որի շրջանակում OFAC-ը դադարեցնում է տվյալ խնդրի քննությունը», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Մոսկվայի բանկի ներկայացուցչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ