News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության սուրբ սահմանների պաշտպանության համար մենք միասին ենք պայքարել եւ հիմա էլ այս սահմանին կանգնած ենք միասին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սինջար» եզդիների ազգային միավորումը՝ Հայոց բանակի օրվա առթիվ:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր Հայկական բանակը դարձավ 22 տարեկան: Այս օրը հիրավի տոն է ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ Հայոց բանակը ապահովում է  մեր բոլորի խաղաղությունը: Հայկական բանակը ստեղծվել է դժվարությունների գնով, որը կրել են ՀՀ բոլոր քաղաքացիները: Բանակը կերտելու համար մեր եղբայրներն ու քույրերը իրենց կյանքը չեն խնայել եւ արել են ամեն ինչ որպեսզի մենք այսօր ապրենք ապահով սահմանների պայմաններում: Բանակի ստեղծման գործում իրենց ներդրումն են ունեցել նաեւ ՀՀ քաղաքացի եզդիները: Հայաստանի Հանրապետության սուրբ սահմանների պաշտպանության համար մենք միասին ենք պայքարել եւ հիմա էլ այս սահմանին կանգնած ենք միասին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին այս հրաշալի օրվա կապակցությամբ եւ առաջին  հերթին շնորհավորում է այսօր Հայոց բանակում իրենց ծառայությունն իրականացնող սպաներին եւ զինվորներին: Կարեւոր է, որպեսզի մենք փառաբանենք այն մարդկանց ովքեր կանգնած են եղել բանակի ստեղծման հիմքերում: Այսօր բանակի ստեղծման հիմքերում կանգնած անձանց  մարդկանց համար լավագույն նվերը կլինի այն որ մենք եւս մեկ անգամ հիշենք նրանց սխրանքները, այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ, որը պատմում է եզդի ազատամարդիկ Սուրիկ Արաբի մարտական ուղու մի հատվածի  մասին:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ