News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թեհրանը ստացել է առաջին 500 մլն դոլարն իր հաշիվներից, որոնք մինչեւ վերջերս Արեւմուտքի կողմից պատժամիջոցների էին ենթարկվել, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիին:

«Առաջին 500 մլն դոլար փոխանցումը կատարվել է շվեյցարական բանկի հաշվի վրա՝ համապատասխան ձեռք բերված համաձայնության»,- ասել է Արաքչին, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 24-ին միջազգային միջնորդների վեցնյակը(ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամներ ու Գերմանիա) եւ Իրանը միջանկյալ համաձայնություն կնքեցին:

Համապատասխամ այդ փաստաթղթի՝ Իրանը պարտավորվել է վեց անմսվա ընթացքում դադարեցնել մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը եւ չհարստացնել այն 5 տոկոսից ավել մակարդակում:

Իրանը նաեւ պատասխանատվություն է վերցրել ազատվել մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի պաշարներից, դադարեցնել Արաքայում ռեակտորի շինարարությունը, նոր ցենտրիֆուգեր ձեռք չբերել ուրանի հարստացման համար ու ընդարձակել մուտքը ԱՄԷԳ տեսուչների համար դեպի իր միջուկային օբյեկտներ:

Ի պատասխան Արեւմուտքը պատրաստականություն է հայտնել մեղմել պատժամիջոցները Իսլամական հանրապետության նկատմամբ: Միջանկյալ համաձայնությունները սկսել են իրագործվել հունվարի 20-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ