News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե իշխող ՀՀԿ-ն ուզում է ապացուցել, որ հոգ է տանում երկրի քաղաքացիների մասին, թող խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծեն գազի դիմաց պարտքի հարցով եւ ակտիվորեն մասնակցեն դրա աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Եթե խորհրդարանական մեծամասնությունն ուզում է ապացուցել, որ իրենք հրեշտակներ են, թող անի դա՝ գնալով հանձնաժողովի ստեղծմանը»,-ասել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընդդիմության առաջարկությունը՝ գազի դիմաց ՌԴ-ին ունեցած պարտքի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, դա անընդունելի է համարել:

«Սովորաբար, ընդդիմությունը չի փորձում լուծել խնդիրները, ուղղակի ուզում է ցույց տալ հասարակությանը, որ իրենք անգնահատելի հրեշտակային գործ են անում, իսկ մնացած բոլորը սրիկաներ են: Քաղաքականության մեջ դա չի անցնում»,-նշել էր Գալուստ Սահակյանը: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի վարքը դիվերսիա է, որի միջոցով նրանք ուզում են դիվիդենտներ շահել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ