News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին փոխվում է խնդիրների կոնֆիգուրացիան, որոնք կանգնած են Հարավային Կովկասի առաջ: Այս մասին փետրվարի 7-ին հայտարարել է Կովկաս Ինստուտին տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա ընդգծել է, որ եթե նախկինում Կովկասի խնդիրները ներքին էին, ապա այսօր իրավիճակը ներկայումս փոխվում է: Ըստ փորձագետի՝ խնդիրները, որոnք առկա են տարածաշրջանում, ներսում չեն, այլ դրա սահմաններից դուրս՝ Իրանում, Թուրքիայում, Սիրիայում:

Ըստ նրա՝ կարեւոր է նաեւ այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայի հետ: Իսկանդարյանը նկատել է, որ Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը տապալվել է: Նա հավելել է, որ ներկայումս Թուրքիայի ներսում լուրջ ներքաղաքական լարվածություն կա, ու երեք-չորս տարի հետո այդ երկիրն այլ կլինի:

Նա նաեւ կարեւորել է Ուկրաինայում ու Սիրիայում տիրող իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ