News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Աբիբոլա Սայարին հաստատել է իրանական ռազմանավերի Ատլանտյան օվկիանոս երթի մասին տեղեկությունը:

«Մեր ռազմանավերն այժմ անցնում են Ադենի ծոցը եւ ուղեւորվում են Ատլանտյան օվկիանոս»,- հստակեցրել է  փոխծովակալը իրանական Fars գործակալությանը տված հարցազրույցում:

Ընդ որում նա ընդգծել է, որ «բոլոր երկրները, ներառյալ Իրանը, իրավունք ունեն ներկա գտնվել համաշխարհային օվկիանոսում եւ իրենք  չեն պատրաստվում մտնել որեւէ երկրի տարածքային ջրեր»:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին իրանական հյուսիսային ծովի նավատորմի հրամանատար, ծովակալ Ռեզաի Հադդադը Fars-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Իրանի ռազմական նավերը Ատլանտյան  օվկիանոս են դուրս եկել» եւ իրանական ռազմական նավատորմը «մոտենում է ԱՄՆ-ի ծովային սահմանին»: Նրա խոսքով «այս հնարքն ուղերձ է». այդ կերպ Իսլամական հանրապետությունը «պատասխանում է Պարսից ծոցում ամերիկյան նավատորմի ներկայության ուժեղացմանը»:

Իրանական լրատվամիջոցների տվյալներով մասնակցում է 29-րդ նավատորմի  նավերը, ուղղաթիռակիր Հարկը եւ Սաբալան կործանիչը, որոնք առաջիկա երեք ամսում 25000 ծովային մղոն հեռավորություն պետք է հաղթահարեն, հայտնում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ