News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հողմային էլեկտրակայաններին առաջարկել են միանգամայն բավարար սակագին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Մենք ընդառաջ ենք գնում վերականգնվող էներգետիկային ու համագործակցում ենք դրա զարգացման ուղղությամբ: Ես բազմիցս նշել եմ այդ մասին՝ օրինակ բերելով փոքր հէկ-երի զարգացման օրինակը: Ինչ վերաբերում է  հողմակայաններին, ապա մեր սակագինը լիովին համապատասխանում է միջազգային մակարդակին, իսկ գերշահույթ նրանց տալ չենք ցանկանում»,- հայտարարել է Նազարյանը: Այժմ Հայաստանում հողմակայանների համար մեկնարկային սակագինը կազմում է 35 դրամ առանց ԱԱՀ-ի:

Նշենք, որ Եվրոպայում հողմակայանների էներգիայի արտոնյալ սակագները համադրելի են այդ մեծության հետ: Այժմ Գերմանիայում սակագինը Գերմանիայում կազմում է 5-9 եվրոցենտ 1 կՎտ/ժ դիմաց (28-50 դրամ): Միեւնույն ժամանակ 2013թ.-ի հունիսին հանձնաժողովը համաձայնել է ջերմակայանների համար սակագնին (Հրազդան ջէկի 5-րդ էներգաբլոկ)՝ 33.4 դրամ առանց ԱԱՀ-ի:

Այս պահին Հայաստանում գործում է միայն մեկ հողմակայան 2.64 ՄՎտ հզորությամբ, որը կառուցվել է Իրանի աջակցությամբ: Նրա տարեկան արտադրությունը (2013թ.-ին 3.8 մլն կՎտ/ժ) չի գերազանցում հանրապետության ընդհանուր գեներացման 0.5 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ