News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ուկրաինան շատ խաղաղ պետություն է: Այդ պատճառով Ղրիմի նկատմամբ որեւէ ռազմական գործողություն չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուկրաինացի դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի, Ղրիմի ներկայացուցիչների հետ: Ըստ որում, նա հիշեցրել է, որ Կիեւը պատրաստ է վերանայել Ղրիմի լիազորությունների ընդլայնման հարցը: «Կարծում եմ՝ դա ճիշտ է: Դիվանագիտական ջանքներն առայժմ չեն սպառել իրենց»,-ընդգծել է Կուխտան:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունները ու առաջատար երկրները հայտարարել են, որ Ղրիմի բոլոր գործողութունները տեղի են ունենում Ուկրաինայի Սահմանադրությւոնը խախտելով: «Այսպես կոչված հանրաքվեն անցկացվել է Սահմանադրությունը խախտելով: Այն ապօրինի է: Ներկա չեն եղել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թղթի վրա ամեն ինչ կարելի է գրել»,-հայտարարել է դեսպանը: Հայկական մամուլին վերջնականապես համոզելու համար դեսպանը որպես օրինակ բերել է մայրաքաղաքի «Այգեձոր» թաղամասի «առանձնացումը»: «Յուրաքանչյուր պետությունում կա հանրաքվեի անցկացման կարգ: Ամեն ինչ պետք է օրնքին համապատասխան իրականցվի»,-ընդգծել է դեսպանը:

Ի պատասխան այն հարցին, արդյոք Ուկրաինան իրեն Արեւմուտքի կողմից խաբված չի համարում, քանի որ վերջինս բորբոքում էր Մայդանի իրադարձությունները, իսկ այժմ սահմանափակվում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին խոսակցություններով, դեսպանը նկատել է, որ «եթե իշխեր աշխարհին, կպատասխաներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ