News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել Սիրիայի Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում վերջին իրադարձությունների վերաբերյալ, որտեղ միջազգային հանրությունից պահանջում են դիտորդներ ուղարկել հայաբնակ Քեսաբ:

Հայտարարությունում ասվում է.

«Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:

Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որը, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետեւանքով Մերձավոր արեւելքում ձեւավորված հայկական սփյուռքի դեմ:

Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնակ տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»:

Հայտարարությունը ստորագրել են Սամվել Ֆարմանյանւ, Էդմոն Մարուքյանը, Արման Սահակյանը, Թեւան Պողոսյանը, Արթուր Գեւորգյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարիտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ