News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Նիդերլանդների 22-ամյա բնակչուհուն գանգատուփի վերին հատվածի հաաջող փոխպատվաստում են կատարել՝ այն փոխարինելով պլաստիկե իմպալնտով, որը տպվել է 3D-տպիչով:

Աղջիկը ոսկորների քրոնիկ հիվանդություն է ունեցել, ինչի պատճառով նրա գանգուղեղի հաստությունը 1,5սմ-ից դարձել է 5 սմ: Արդյունքում աղջկա մոտ առաջացել է տեսողության խանգարում ու գլխացավեր:

Հաղորդվում է, որ նոր օրգանը պատրաստված է կիսաթափանցիկ պլաստիկից: Վիրահատությունը տեւել է 23 ժամ:

Ինչպես նշվում է, ժամանակակից տեխնոլոգիաները փրկել են աղջկա կյանքը: Նրա սեփական գանգոսկրն այնքան հաստ է եղել, որ գլխուղեղի լուրջ վնասվածքները կամ մահն անխուսափելի կլինեին:

Վիրահատությունից հետո աղջկա տեսողությունը վերականգնվել է, նրա մոտ հիվանդության ախտանշաններ չկան ու նա լիովին գործունակ է:

Քաղցկեղով հիվանդին եռաչափ տպիչով պատրաստված իմպլանտանտ են փոխպատվաստել

Մարդու լյարդը կտպեն 3D-տպիչով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ