News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Կառավարության անվստահություն հայտնելու նախաձեռնության նպատակն է համախմբել այն բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը, որը դժգոհ է այս կառավարությունից, իսկ կյանքը ցույց է տալիս, որ դեմ է ժողովրդի 90 տոկոսը: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ ոչ իշխանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նա նշեց, որ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում մեծ բաղադրիչ է կուտակային կենսաթոշակի մասին օրենքը ՍԴ-ում վիճարկելը: «ՍԴ նիստերից հետո պարզ է, թե ինչպիսի կոպիտ խախտումներ են եղել այս օրենքի ընդունման ժամանակ՝ թե հակասահամանադրական, թե հակասոցիալական: Սա ավելի շուտ ահազանգ է նույն կառավարությանը որ իրենք հրաժարական տան, չսպասեն մեր անվստահություն հայտնելու պահանջին: Այս հարցը բավարար է ցույց տալու համար, թե ինչքան անպատրաստ է Կառավարությունը: Ինչքան էլ նրանք ասում են, թե միջազգային փորձն են ուսումնասիրել, նույն միջազգային փորձում այս օրենքը տատանվել է:

Անկախ ամեն ինչից՝  մենք պայքարելու են եւ օրենքի հակասահմանադրական ճանաչվելուց հետո էլ շարունակելու են պայքարը, որ այլեւս նմանատիպ օրենքներ չլինեն»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է 4 քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ քննարկումներ են ընթանում,  թե երբ կլինեն այդ հանդիպումները, «գաղափարական խնդիրներ չկան 4 ուժերի մեջ, խնդիրը մարտավարական տեսանկյունից ժամանակի ճիշտ ընտրությունն է»:  «Այնպես եք հարցը տալիս, ոնց որ այս առաջնորդները վեր են մեր կայացրած որոշումներից, չկա այդպիսի բան, խոսքը գնում է 4 քաղաքական ուժերի ամբողջական որոշումների մասին, մենք կուսակցության բոլոր անդամներով ենք որոշումները կայացնում»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ էական չէ՝ 4 առաջնորդների հանդիպում կլինի, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ