News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնագետները Աբիդոսում հին գերեզմանատան տարածքում պեղել են դամբարան: Այն մոտ 3300 տարվա է իսկ դրա մուտքի մոտ ենթադրաբար ժամանակին վեր է խոյացել յոթ մետր բարձրությամբ բուրգ:

Դամբարանի սենյակներից մեկում հետազոտողների խումբը հայտնաբերել է սարկոֆագ, որը կարմիր գույն է ներկված եղել: Այն ստեղծվել է Հորեմհեբ անունով գրողի համար: Դրա վրա կան հիերոգլիֆային գրություններ, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Սարկոֆագում մումիա չի հայտնաբերվել: Հավանաբար դամբարանը դեռեւս հնում երկու անգամ կողոպտվել է: Հնագետները այնտեղ հայտնաբերել են մարդկային ոսկորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ