News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պրահայում մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին Հայաստանի եւ Չեխիայի ԱԳՆ-ների միջեւ անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր  ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, չեխական կողմից` արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը:

Կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ քաղաքական երկխոսության շարունակականությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվեց առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն համար հետեւողական աշխատանքի կարեւորությունը: Բանակցությունների օրակարգում էին նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Քեսաբում վերջին զարգացումների վերաբերյալ: Չեխ դիվանագետը դատապարտեց խաղաղ ազգաբնակչության բռնությունների դեպքերը:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք այլ հարցերի:

Պրահա կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալն ունեցավ նաեւ երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես,Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հինեք Կմոնիչեկի հետ կայացած հանդիպմանը քննարկվեցին ապրիլի 24-25-ին Պրահայում տեղի ունենալիք ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի 5-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպման օրակարգային մի քանի հարցեր:

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում փոխնախարար Մնացականյանը  Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Չեխիա հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար, պալատի բնապահպանության կոմիտեի նախագահ Րոբին Բյոհնիշի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում կողմերը մեծապես կարեւորեցին միջխորհրդարանական գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ