News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություները մինչեւ սեպտեմբերի 30-ն իրավունք են ստացել հակասահմանադրական կարգով թալանել ժողովրդին, իսկ հետագայում դա տեղի կունենա սահմանադրական կարգով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակիների» մասին օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը:

Նրա խոսքով՝ եթե վիճահարույց նորմերի գործողությունը դադարեցվեր, նրանց հանդեպ չէր կարող վերջնաժամկետ հաստատվել: «Ես ակզբից եւեթ ասում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը խաբեություն էր: Սեպտեմբերի 30-ն օրենքի մի շարք դրույթների չեղյալ հայտարարման վերջնաժամկետն է: Սա նշանակում է, որ ՍԴ-ն համարում է, որ իրավական այդ նորմերն ուժի մեջ կմնան մինչեւ վերջնաժամկետը»,- նշել է Լեւոն Զուրաբյանը: Այսինք ողջ այդ համակարգը պարտադիր է մինչեւ սեպտեմբերի 30-ը, իսկ մինչ այդ իշխանությունը կփոխի օրենքը, եւ ՍԴ նկարագրած սխեմայի համաձայն՝ կպահպանվեն նույն պահումները, սակայն արդեն Սահմանադրության պահանջներին համապատասխան:

«Կա միայն ձեւական հաղթանակ՝ այն, որ մեր հայցը բավարարված է, եւ որ վերոհիշյալ նորմերը հակասահմանադրական են: Սակայն քանի որ գործ ունենք ավազակապետության հետ, որի համար Սահմանադրական դատարանը միայն կցորդ է հանդիսանում, կիրառեցին հետեւյալ սխեման. ՍԴ-ն ընդունում է որոշում, որն իբրեւ բավարարում է ընդդիմությանը, սակայն իրականում շարունակում է գործել նույն թալանչիական սխեման: Իսկ երբ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը փորձեց մեկնաբանել դատարանի որոշումը, նրան ստիպեցին մեկնաբանել այնպես, ինչպես նախապես սահմանվել էր Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի կողմից»,- հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող են գործել հակասահմանադրական ճանաչված  նորմերը, նա ընդգծել է. «Այնպիսի «իրավական» պետությունում, ինչպես որ Հայաստանն է, հնարավոր է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին որոշում կայացրեց, որի համաձայն «Կուտակային կենսաթոշակիների մասին» օրենքի մի շարք դրույթներ չեն համապատասխանում Սահմանադրությանը: Միաժամանակ Սահմանադրական դատարանը խորհրդարանին եւ Կառավարությանը մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց ուղղումներ մտցնել մի շարք օրենսդրական դրույթներում: Սա հնարավորություն է տվել իշխանություններին հաստատել, որ օրենքի բոլոր դրույթները կեստարվա ընթացքում կգործեն, ողջ այդ ընթացքում քաղաքացիներից պահումներ կկատարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ