News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Տիգրան Սարգսյանի հրաժարականն անսպասելի է եղել։ Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասաց այսօր՝ ապրիլի 4-ին, Քննչական գլխավոր վարչության մոտ, որտեղ գնացել էր զորակցություն հայտնելու Շանթ Հարությունյանի որդուն՝ 15-ամյա Շահենին, որին մեղադրանք է առաջադրվել նոյեմբերի 5-ին ոստիկանին բարձրախոսով հարվածելու համար։

«Ես պայծառատես չեմ։ Ինձ համար վարչապետի հրաժարականը ոչ թե սպասելի էր, այլ անսպասելի։ Հիմա մոդա է ասել, թե սպասելի էր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ վարչապետի հրաժարականը փոփոխությունների հնարավորության հույս է տալիս։

«Կան ստորգետնյա գործընթացներ եւ ճաքեր, եւ եթե քաղաքացիական դաշտը միանա, ամեն մեկը դուրս գա իր գրասենյակային անկյունից, երկրում հնարավոր է ունենալ մեծ փոփոխություններ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենց ցանկությունն այն է, որ իշխանությունը վերից վար փոխվի։

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ապրիլի 3-ին։ Նրա դիմումը բավարարվել է։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ