News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը շարունակում է կարծել, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչների՝ ապրիլի 17-ին Ժնեւում նախանշված հանդիպումը կկայանա: «Ե՞րբ, եթե ոչ հիմա»,- Tagesschau հեռուստաալիքի եթերում հայտարարել է Շթայնմայերը:

«Այնպիսի վայր է ընտրվել, որ նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում Արեւելքում եւ Արեւմուտքում, պետք է միասին հավաքվեն՝ առավել մեծ դժվարությունները կանխելու համար: Հույս ունեմ, որ նման տեսակետ է գերիշխում նաեւ Մոսկվայում»,- հայտարարել է պաշտոնյան:

Նման ձեւաչափով հանդիպումից ակնկալիքները Շթայնմայերն այսպես է ներկայացրել. «Ես դրանից շատ բան չեմ ակնկալում, այդ համատեղ ձեւաչափ է: Համատեղ ջանքերի նախագիծ կա. թույլ չտալ, որ Ուկրաինայում իրավիճակը վատթարանա, եւ նպաստել լարվածության թուլացմանը»:

Որպես երկարաժամկետ նպատակ նա տեսնում է Ուկրաինայում քաղաքական եւ տնտեսական իրավիճակի կայունացումը: Նախարարը նաեւ հույս է հայտնել, որ նշված ձեւաչափի վրա ազդող լուրջ իրադարձություններ տեղի չեն ունենա:

Ռուս-ուկրաինական գազային վեճի առնչությամբ Շթայնմայերն ասել է. «Ուկրաինան չի կարող տնտեսապես կայունանալ, քանի դեռ չեն լուծվել էներգակիրների առաքման եւ գնի խնդիրները: Այդ պատճառով, հարցը օրակարգի մաս է կազմելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ