News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե ինչ-որ ապրանքներ տեղականներից էժան ու որակով են, պետք չէ խուսափել, անգամ եթե դրանք թուրքական են: Այս մասին ապրիլի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը: Առաջին հերթին, ըստ նրա, խոսքը բանջարեղենի մասին է, որը Թուրքիայում շատ ավելի էժան է:

«Գործնականում մեր եւ թուրքական վարունգների կամ լոլիկների միջեւ շոշափելի տարբերություն միշտ չէ, որ նկատելի է: Միեւնույն է, սերմերը հաճախ թուրքական են,  պարարտանյութերն էլ են ներմուծված: Իսկ ջուրն էլ միշտ չէ, որ մաքուր է:  Իսկ ահա գինը թուրքականից կրկնակի թանկ է: Ուրեմն թող տեղի արտադրողներն այնպես զարգանան, որպեսզի շահի տեղական սպառողը», - կարծում է Չիլինգարյանը:

Ըստ «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի` թուրքական ապրանքներ չի կարելի գնել` ազգային արժանապատվության զգացումից ելնելով: «Հնարավորության դեպքում, բնականաբար, ողջամտության սահմաններում, պետք է նախընտրել տեղականը», - ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ