News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության դուրս է եկել կոալիցիայից, քանի որ Արթուր Բաղդասարյանը վարչապետ չնշանակվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Արթուր Բաղդասարյանը հույս ուներ, որ նախագահն իրեն վարչապետ կնշանակի, սակայն տեսնելով, որ նախագահն այլ որոշում կայացրեց, բացի դրանից ինքը շատ լավ հասկանում է, որ ներկայիս իշխանությունների ժամկետը լրանում է, նախագահն էլ հայտարարեց, որ ինքն այլեւս նախագահ եւ վարչապետ չի լինելու: Այնպես որ Արթուր Բաղդասարյանը ցանկացավ փախչել խորտակվող նավից եւ իր համար նոր դաշտ ստեղծել եւ փորձել կայանալ»,- ասաց նա:

Հարցին` հնարավոր է ՕԵԿ-ը մինչեւ ապրիլի 25-ը` ՕԵԿ նախագահի մամուլի ասուլիսը, փոխի իր որոշումն ու կոալիցիա կազմի` քաղաքագետը բացասական պատասխան տվեց. «Արթուր Բաղդասարյանը շատ լավ է հասկանում, որ այս իշխանությունների վերջը եկել է, այնպես որ ինքը հիմա ամեն ինչ անում է, որ իրեն փրկի: Եթե վարչապետ նշանակվեր, դա արդեն այլ հարց կլինի»:

Երվանդ Բոզոյանը նույնքան անհավանական է համարում «Օրինաց երկրի» միանալը «հրաշալի քառյակին»:

«Բնականաբար, քառյակն այսօր պատրաստ չէ ՕԵԿ-ին ընդունել իր մոտ: Նա պետք է գնահատական տա, թե ինչ է արել այս վեց տարիներին, ժամանակ պետք է անցնի, հոգեբանական պահերը կանցնեն ու հետո արդեն կարող ենք այդ մասին խոսել»,- ավելացրեց նա:

Նշենք, որ ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ իրենց կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ