News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վրաստանի հայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը լավատեսորեն է տրամադրված, որ ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրա կառավարությունը արդյունավետ հարաբերություններ կկառուցեն Վրաստանի եւ վրացահայերի հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

Վարդապետյանի խոսքով՝ ցանկացած վարչապետի ու կառավարության դեպքում ցանկալի է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները ջերմ լինեն, քանի որ Վրաստանում մոտ 400 հազարանոց հայկական համայնք է ապրում:

«Կարծում եմ՝ առաջին հերթին անհրաժեշտ է ամրապնդել գիտակրթական հարաբերությունները, որ հայկական դպրոցները շարունակեն իրենց գոյությունը: Այդ համատեքստում, ես համարում եմ, որ մենք լուրջ արդյունքների կհասնենք»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով հայ-վրացական հետագա համագործակցությանը, հաշվի առնելով երկու երկրների արտաքին քաղաքական տարբեր ուղղվածությունները, Վարդապետյանը կարիք է հայտնել, որ արեւմտամետ Վրաստանը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ վրացահայերի կյանքի վրա, եթե այդ երկիրը կատարի իր պարտավորությունները Եվրոպայի առջեւ: Այդ դեպքում, ըստ նրա, Ջավախքը ցանկալի կենտրոն կդառնա, որտեղ կհամատեղվեն արեւմտամետ եւ ռուսամետ ուժերի շահերը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ