News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն, իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում, հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը եւ դրանով իսկ ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: «Օրենքի ընդունմամբ կբարձրանա ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության մակարդակը, քանի որ նրանց կտրամադրվի իրավական պաշտպանության նոր արդյունավետ գործիք»,-ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ