News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»-ը մեկ տարում կարող է IP հեռուստատեսությանը միացնել  իր լայնաշերտ հասանելիության (ԼՇՀ) բաժանորդների 30%-ին: Այս մասին ապրիլի 17-ին Երեւանում IPTV ծառայության շնորհանդեսի ժամանակ լրագրողներին  հայտնել է «ԱրմենՏել»-ի (Beeline բրենդ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ծառայությունը տրամադրվում է ռուսական SPB TV ընկերության պլատֆորմի հիման վրա:

«Իհարկե մենք միակը չենք, ունենք հարգարժան մրցակիցներ, որոնք մեզ ստիպում են ավելի արագ քայլել: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ ծառայությունը միայն Երեւանի համար չէ, նշանակում է՝ մարզերում  հասանելի կդառնան այն ալիքները, որոնք  այժմ ծածկույթից դուրս են», - նշել է Պյատախինը:

SPB TV ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովը վստահեցրել է, որ 50 հեռուստաալիքներ պարունակող փաթեթում ընդգրկված են Հայաստանի ամենահայտնի ալիքները:  «Մենք բավական երկար ենք ուսումնասիրել Հայաստանի շուկան եւ հասկացել, որ կան մի քանի ալիքներ, որոնք այստեղ ամենահետաքրքիրն են, հիմնականում դրանք լրատվական, մարզական, ընտանեկան հաղորդումներ ունեցողներն են», – ասել է նա:

Բազային փաթեթի ամսական  արժեքն է 3 հազար դրամ, այն հասանելի կլինի ինչպես HDMI ունեցող հեռուստացույցների համար, այնպես էլ համարժեքի առկայության դեպքում:

«ԱրմենՏել»-ը եւ SPB TV-ն կշարունակեն նաեւ բանակցությունները բջջային սարքերում հեռուստատեսությունը ներդնելու շուրջ:   «Մեր լուծումը թույլ է տալիս դա անել, քանի որ ընդգրկում է ամեն ինչ` եւ ժամանակակից սմարթ TV-ն, եւ շատ հին հեռախոսները, որոնք չեն կարողանում բջջային TV ընդունել», -  հավելել է Ֆիլիպովը:

Հիշեցնենք, որ 2013 թ. վերջին «ԱրմենՏել»-ի ԼՇՀ բաժանորդների թիվը կազմել է  150 հազար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ