News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 17-ին, ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած Թումոյի խորհրդի անդամ, Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել նրա այցը, որը նպատակ ունի ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին, աջակցելու կենտրոնի կրթական բովանդակության մշակմանը ծրագրավորման ոլորտում, ինչպես նաեւ Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու հայկական ՏՏ համայնքին հուզող մարտահրավերները:

Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է՝ նախագահն այդ ոլորտում մեր հայրենակիցների հաջողություններն ուրախալի եւ երիտասարդ սերնդի համար ուղենշային է համարել: Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումն ու խորհրդատվությունը:

Րաֆֆի Գրիգորյանը Նախագահին ներկայացրել է իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Նրա խոսքով, դրանք մեծ հույսեր են ներշնչում, քանի որ ոլորտի զարգացման հետ կապված ոգեւորիչ օրինակներ կան, որոնք հեռանկարային են դարձնում ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ