News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարսի վրա հողը կարող է պիտանի լինել մշակաբույսեր աճեցնելու համար: Նման եզրակացության է հանգել էկոլոգ Վիգեր Ուոմլինքը Նիդերլանդների Վագենինգյան համալսարանից:Փորձի ընթացքում Ուոմլինքը 50 օրվա ընթացքում հետազոտել է 14 բուսատեսակների աճը հողում, որը նման էր Մարսի հողին:

Ամերիկյան տիեզերագիտական NASA գործակալությունը նման հող պատրաստում է հրաբխային ժայռաբեկորների հիման վրա, որոնք հայտնաբերվել են Հավայան կղզիներում: Ի զարման գիտնականի՝ բույսերի աճը լավ էր, որոշ տեսակներ նույնիսկ ծաղկել էին:Սակայն անալիզը ցույց է տվել, որ Մարսի արհեստական  հողը պարունակում է շատ ավելի օգտակար նյութեր, քան սպասվում էր: Ֆոսֆորից ու երկաթի օքսիդներից բացի՝ դրանում ազոտ է հայտնաբերվել:Գիտնականի խոսքով՝ Մարսի վրա կենսաապահովման նման համակարգի հաստատումը բավական բարդ կլինի:

Բուսաբուծության գործոններից մեկն է հողը, սակայն կան բազմաթիվ այլ պայմաններ: Օրինակ, ցածր ձգողականությունը ոռոգման խնդիրներ կառաջացնի, հաղորդում է «Vesti.ru»-ն:Ծրագրվում է, որ Կարմիր մոլորակում բույսերը կաճեցվեն փակ հաստատություններում, հնարավոր է ՝ լուսադիոդային լամպերով: Սակայն հայտնի չէ, թե որ գույնն ավելի նպաստավոր կլինի նրանց աճի համար, եւ որ ամենակարեւորն է, որտեղից այդքան էլեկտրաէներգիա վերցնել: Ուոմլինքի ծրագրում է հողամշակման որոշ համակարգերի փորձեր անցկացնել, որոնք կմշակվեն Երկրի վրա՝ Մարսի համար: Նախագծի հեղինակները ենթադրում են, որ Մարսի վրա կյանքը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մարդկությունը սովորի ինչ-որ մթերքներ արտադրել հեռավոր աշխարհի պայմաններում: Սա շատ ավելի էժան է, քան ուտելիքի մշտական մատակարարումը Երկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ