News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից Սիրիայի հայաբնակ Քեսաբում հոգեբանական տեռոր է իրականացվում:  Այս մասին ապրիլի 18-ին ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսում  հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի  քարտուղար Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա`Քեսաբում ահաբեկչական գործողությունները միանշանակ հովանավորվում են Թուրքիայից: Այդ տեսակետից նա երկու կարեւոր գործոն է առանձնացրել. «Այդ գործողություններն իրենց մեջ պարունակում են ահաբեկչական տարր, հատկապես` հոգեբանական: Ցեղասպանություն իրականացրած երկրի իրավահաջորդը շարունակում է նույն ցեղասպանության գործողությունները: Թուրքիայի հիմնական նպատակն է հոգեբանական տեռորը բոլոր հայերի նկատմամբ: Բացի դրանից, Թուրքիան ցանկանում է պարզել, թե որքան միասնական են հայերը Ցեղասպանության դատապարտման գործում, որքան մեծ է հայկական ներուժը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին որեւէ դատապարտող հայտարարության հասնելու համար», - ընդգծել է Հայկ Դեմոյանը:

Հիշեցնենք, մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումները չորս կողմից հարձակվել էին Լաթաքիա նահանգի վրա, որը բնակեցված է հայերով ու ալեւիներով: Ահաբեկչական խմբավորումները Սիրիայի վրա հարձակվել էին Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ Քեսաբի հայաշատ շրջաններում իսլամիստ ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնող սիրիական ռազմական ինքնաթիռին հարվածել էին թուրքական կործանիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ